Մենք հոկտեմբերի 27 տեսած մարդիկ ենք ու գիտենք նման խնդիրներն ուր են տանում

Նոյեմբերին ձերբակալված հանցավոր խմբում գնալով մեծանում է ազատամարտիկների թիվը, երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց եւս մեկին ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանին։ Նրան կասկածում են Արթուր Վարդանյանի խմբի հետ համագործակցելու, զենք պահելու-իրացնելու մեջ: Այսօր ձերբակալվել է նաեւ ընդդիմադիր գործիչ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը բոլոր ազատամարտիկների անունից վստահաբար պնդում է.«Ոչ մի ազատամարտիկ դուրս չի գա էս երկրի դեմ, այն երկրի, որն իր կյանքով է ստեղծվել»: Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ այսօր ազատամարտիկները, որոնք մտահոգված են երկրի խնդիրներով, դարձել են իշխանությունների թիրախը. «Շատ վատ է , որ մեր երկրում ազատամարտիկները դարձել են իշխանությունների ամենախոցելի թիրախը, մինչդեռ ամեն վայրկյան կարող է պատերազմ լինի: Բայց եթե մեզ հետ են այսպես վարվում, մենք ինչպե՞ս ենք մեր երիտասարդներին ոգեկոչելու, որ հայրենիք պաշտպանեն»: Ազատամարտիկը տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը, որը Պաշտպանության նախարար է աշխատել, նման վերաբերմունք դրսեւորել ազատամարտիկների հանդեպ: Պետրոսյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ ազատամարտիկները բոլոր ժամանակներում հետաքրքրված են երկրի խնդիրներով եւ ազատամարտիկները մշտապես բարձրաձայնել են բացական երեւույթների մասին՝ վտանգ ներկայացնելով իշխանություններին, նա նկատեց, որ իշխանությունները, չի բացառվում, որ վախենում են ազատամարտիկներից.«Եթե իշխանությունը ավելի շատ վախ ունի ոչ թե ադրբեջանցուց, այլ մեզանից, եթե վտանգը արտաքին թշնամուց չէ, այլ մեզանից է, թող ժամանակ տան մենք գնանք այս երկրից, պրծնենք» միեւնույն ժամանակ ասաց նա: «Բոլոր ժամանակներում է այդպես եղել, երբ ուժեղին, հաղթածին չեն կարողացել համարժեք պատասխան տալ, սկսել են վարկաբեկել, այնինչ ես վստահ եմ, որ ազատամարտիկը չի կարող պետության դեմ դուրս գալ»: Մեր դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների խմբի նպատակը եղել է «ժողովրդին կեղեքող» իշխանական այրերի տեմ տեռորը, այլ ոչ թե պետության, Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց.«Եթե անհատների դեմ դուրս գալու ոչ սահմանադրական միջոց է, ապա ազատամարտիկները դրան էլ են դեմ: Երբեք, ոչ մի ազատամարտիկ իր նշանառության մեջ հայի չի ունենա, դա մեր կյանքով ենք ապացուցել: Բացի այդ մենք հոկտեմբերի 27 տեսած մարդիկ ենք ու գիտենք նման խնդիրներն ուր են տանում»: Նշենք, որ ազգային անվտանգության ծառայությանն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ այսօր ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ԱԱԾ-ն նրանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացրել է խուզարկություններ: Հիշեցնենք, որ հատկապես Վլադիմիր Առաքելյանը խստորեն քննադատում էր և դատապարտում էր հանցախմբի շրջանակներում ազատամարտիկների կալանավորումը և հայտարարում, որ այդպիսով փորձ է արվում մեկուսացնել քաղաքականապես ակտիվ ազատամարտիկներին: Նշենք, որ մինչ այժմ հանցախմբի շրջանակներում ձերբակալված են ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանը, Հարություն Սարիբեկյանը (Զիմ մականունով) և մի քանի այլ ազատամարտիկներ: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am