3 տնօրեն ազատվել է աշխատանքից
ՎՊ 2015թ. գործունեության քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՎՊ-ի հետ արդյունավետ են աշխատել: «Կոտայքի ու Արագածոտնի մարզերում կատարված` ՎՊ ստուգումներին` ընտանեկան նպաստների մասով, դա քննարկվեց վարչապետի մոտ, եղան հանձնարարականներ մարզպետներին, նախարարությանը, արդյունքում` 3 տնօրեններ ազատվեցին աշխատանքից, 3 տնօրեններ ստացել են խիստ նկատողություն և ևս 11 աշխատակից ստացել է նկատողություն»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ առաջարկություններ են ներկայացվել կառավարությանը, որ այս խնդիրներին համակարգային լուծում տրվի:
