Ռոբերտ Նազարյանի որդու և հարսի խոշոր բիզնեսը Պրահայում. hetq.am

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը բիզնես եւ սեփականություն ունի Չեխիայում: Ռ. Նազարյանը 2001-2003 թթ. Երեւանի քաղաքապետն էր, 2003-ից պաշտոնավարում է ՀԾԿՀ-ում: «LEMAR INVEST» 2008-ի օգոստոսի 14-ին Լեւոն Նազարյանն ու կինը՝ Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն (իրենց անունների առաջին վանկերից), որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը: Կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչն օրենսդրորեն սահմանված նվազագույն չափն է: Հիմնադրման պահին ամուսինները 50-ական տոկոս մասնաբաժին ունեին ՍՊԸ-ում: Ի սկզբանե միակ տնօրենը եղել է Լ. Նազարյանը, 2010-ին նրան է միացել նաեւ կինը, իսկ 2014-ի հունվարի 21-ից միակ փայատերն ու տնօրենը Մարինե Գեւորգյանն է: Մինչեւ 2009 թ. «LEMAR INVEST»-ը գրանցված էր մայրաքաղաքի Ժիժկով (Žižkov) թաղամասում, այնուհետ տեղափոխվել է Հոլեշովիցե (Holešovice) թաղամասի Վարհուլիկովե 1579/16 հասցե (Varhulíkové 1579/16): Այս շենքում սեփականության իրավունքով բնակարան ունի 32-ամյա Լեւոնի կինը՝ 31-ամյա Մարինե Գեւորգյանը, որտեղ էլ, ըստ էության, գրանցվել է ընկերությունը: Նշենք, որ ամուսինները ՀՀ քաղաքացիներ են, հաշվառված են Երեւանի Արաբկիր 39 փողոցի տներից մեկում: Այստեղ են հաշվառված նաեւ Ռոբերտ Նազարյանն ու կինը՝ Սվետլանա Խառատյանը: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակվող հայտարարագրերում Լեւոնի տվյալները չկան, քանի որ պաշտոնյաների ամուսնացած զավակները, թեկուզ եւ նրանց հետ ապրող, չեն համարվում փոխկապակցված անձինք: Ռ. Նազարյանի դեպքում այդպիսին միայն կինն է:

«Pohodlné Bydlení»

Լեւոն Նազարյանը 2014-ի փետրվարի 26-ին Պրահայում հիմնադրել է «Pohodlné Bydlení» ՍՊԸ-ն (թարգմանաբար նշանակում է հարմարավետ կեցություն): Ընկերությունը գրանցելիս Նազարյանի լիազորված անձ է հանդես եկել Չեխիայում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող ՌԴ քաղաքացի Քսենիա Բոյկոն: Այս ընկերությունն էլ զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: «Pohodlné Bydlení»-ի կանոնադրական կապիտալը նույնպես 200.000 չեխական կրոն է: Ընկերության միակ փայատերն ու տնօրենը Լեւոն Նազարյանն է: Այս ՍՊԸ-ն եւս գրանցված է Վարհուլիկովե 1579/16 հասցեում (Varhulíkové 1579/16):

«BORANO SCI Finance». ընտանեկան բիզնես

Լեւոն Նազարյանը ներգրավված է եւս մեկ չեխական ընկերությունում: 2011-ին նա դարձել է «BORANO SCI Finance» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այս ընկերությունը հիմնադրվել է 2007-ի մայիսին Բռնո քաղաքում չեխերի կողմից եւ կոչվել «AFTER DARK» (անվանափոխվել է 2008-ին): Ընկերության կապիտալն ի սկզբանե 2 մլն կրոն է (շուրջ 40 մլն դրամ): Սա նույնպես զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: 2011-ի դեկտեմբերի 21-ին ընկերությունն անցել է հայերին. տնօրենների խորհրդի անդամ են դարձել Կոտայքի մարզի Առինջ գյուղի գրանցում ունեցող 60-ամյա Բորիս Հովհաննիսյանը, նրա որդին՝ 25-ամյա Նորայր Հովհաննիսյանը, ով հաշվառված է Արաբկիր 51 փողոցում, եւ Լեւոն Նազարյանը: Չեխիայի իրավաբանական անձանց հանրային ռեգիստրում «BORANO SCI Finance»-ի բաժնետերերի մասին տվյալներ կան միայն 2007-2010 թթ. վերաբերյալ: Թե ով կամ ովքեր են բաժնետեր ներկայում, հայտնի չէ, չնայած կարելի է ենթադրել, որ տերերը հայեր են, ու եթե ոչ նշված անձինք, ապա նրանց շրջապատը: Բանն այն է, որ 2011-ի դեկտեմբերի 21-ից «BORANO SCI Finance» ԲԸ-ի դիտորդական խորհրդի անդամներն են Բորիս Հովհաննիսյանի կինը՝ Անահիտ Գրիգորյանը (որդու հետ նույն հասցեում է հաշվառված), Լ. Նազարյանի կինը՝ Մարինե Գեւորգյանը, եւ Երեւանի Այգեձոր փողոցի բնակիչ 35-ամյա Կիմ Ռաֆիկի Եգանյանը՝ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի եղբոր որդին: Այսինքն՝ կարելի է ասել, որ «BORANO SCI Finance»-ն ընտանեկան բիզնես է: Ընդգծենք, որ հայերին անցնելուց հետո ընկերությունը Բռնոյից տեղափոխվել է Պրահա՝ Վարհուլիկովե 1579/16, որտեղ բնակարան ունի Մ. Գեւորգյանն ու գրանցված են նրա եւ ամուսնու ընկերությունները:

«BORANO». հայկական էստաֆետ

Չեխիայի մայրաքաղաքի վերոնշյալ հասցեում սեփականություն ունի եւս մի ընկերություն, որի արմատները հայկական են: Խոսքը «DOLLARSTONE CZ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2006-ի օգոստոսին Պրահայում բնակվող Մհեր Գամջյանի (20 %-ի փայատեր), Արտեմ Սահակյանի (20 %) եւ ՀՀ քաղաքացի Լիլիթ Ասատրյանի (60 %) կողմից: Վերջինս գործարար Ալբերտ Երիցյանի որդու՝ Ռոբերտի կինն է: Ներկայում հետախուզվող Ռ. Երիցյանի, ինչպես նաեւ Լիլիթի ու Մհեր Գամջյանի մասին գրել ենք (տեսԳագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի ենթադրյալ կազմակերպիչն ու հայտնի գործարարի որդին բիզնես ունի Չեխիայում): Ընկերութունը ստեղծումից մինչեւ 2008 թ. զբաղվում էր մասնագիտացված մանրածախ եւ ընդհանուր առեւտրով, իսկ 2008-ից՝ առեւտրով ու ծառայությունների մատուցմամբ: 2007-ի ապրիլին ՍՊԸ-ն ձեռք է բերել Բորիս Հովհաննիսյանը, որին հետագայում միացել է որդին՝ Նորայրը: Բ. Հովհաննիսյանը փոխել է ընկերության անունը՝ դարձնելով «BORANO» ՍՊԸ: Մինչեւ 2009-ը ընկերությունը գրանցված էր Մ. Գամջյանի բնակության հասցեում, իսկ 2009-ի հուլիսին տեղափոխվել է Վարհուլիկովե 1579/16: Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով՝ այս հասցեում ընկերությունը սեփականության իրավունքով մեկ բնակարան ունի, որտեղ էլ, թերեւս, գրանցված է: Բնակարանը ձեռք է բերվել հիպոթեքով 2009-ին: 2015-ի նոյեմբերի 24-ին «BORANO» ՍՊԸ-ն Հովհաննիսյաններից գնել է Ալեքսան Զաքարյանը, որը ներկայում դրա 100 տոկոսի փայատերն է: Ալեքսանը եղբոր՝ Գուրգենի հետ Հայաստանում հիմնադրել է «Էլիպս Ջի Էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունները, որոնցից առաջինը հայտնի է անվտանգության համակարգերի, իսկ երկրորդը՝ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների ու արագաչափերի տեղադրմամբ:

Զաքարյանների «Elfnet Group»-ը     

Երեւանի բնակիչներ Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյանները իրենց կանանց՝ Գայանե Վերդյանի եւ Կարինե Զաքարյանի հետ 2008-ի նոյեմբերի 5-ին Պրահայում հիմնադրել են «Elfnet Group» ՍՊԸ-ն, որի գործունեության ոլորտը եղել է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը, հետագայում ավելացվել են նաեւ արտադրության, առեւտրի ու ծառայությունների մատուցման որոշ տեսակներ: Տնօրենը Ալեքսան Զաքարյանն է, որը նաեւ 70 տոկոսի փայատերն է, մյուս երեքն ունեն 10-ական տոկոս: «Elfnet Group»-ը գրանցված է Ժիժկով թաղամասի Տաբորիցկա 464/10 (Táboritská 464/10) հասցեում: Ընկերությունն այս հասցեում 3 տիպի սեփականություն ունի. 1 բնակարան եւ գործնական նշանակության տարածք, ինչպես նաեւ համատեղ սեփականության կարգով ավտոտնակ: Աղբյուրը՝ hetq.am   

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխանե՛ք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am