Գեներալի «զոհը » միակը չէ

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը օրվա անտիհերոսն է, նրան ծեծել են, կամ գոնե միայն քաշքշել, բայց նա գնացել ոստիկանություն եւ կտրականապես հերքել է, թե իրեն Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կամ նրա մարդիկ ծեծի են ենթարկել:Հրաչ Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ մեկ չի ծեծել.<<Ես զարմանում եմ, թե ինչեր են գրում թերթերը, թե կնգա, հարսի դեմ ծեծել են, քցել քացու տակ, եսիմ ինչ են արել: Ես հայտարարում եմ, որ ինձ չեն ծեծել ու ոչ մեկ չի կարող ինձ ծեծել, միջադեպ է եղել, լեզվակռիվ,ես դրա համար բողոք չեմ ներկայացնի>>,- ասաց նա մեզ ու չցանկացավ շարունակել զրույցը: Սակայն մեզ տեղեկություն է հասել, որ դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում , օրը ցերեկով դաժանաբար ծեծել են Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ քաղաքի կենտրոնական մասում, բազմաթիվ ականատեսների աչքի առաջ: Ականատեսներից մեկն էլ մեզ պատմել էր միջադեպի մասին ու տեղեկացրել, որ Աբգարյանը ակնհայտ վնասվածքներ է ստացել, բայց չի գնացել հիվանդանոց, այլ ծանոթ բժիշկ է նրան տուն այցելել: Էջմիածնի նախկին քաղաքապետը ամանորյա գնումներ կատարելու համար մեքենան կայանել է սուպերմարկետի հարևանությամբ և դուրս է եկել այն պահին, երբ ինչ-որ մարդիկ իջեցնելիս են եղել նախկին քաղաքապետի մեքենայի անիվները: Երբ փորձել է կանխել, գեներալի թիկնազորը վրա է տվել ու ծեծել նրան: Նույնիսկ Հրաչ Աբգարյանի ոստիկանությունում տված ցուցմունքներից հետո քչերի մոտ կասկած կհարուցվի՝ եղե՞լ է այդպիսի միջադեպ, թե ոչ: Միայն թե այս մի դեպքն էլ դուրս չմնաց  հայաստանյան տխուր իրականության հաստատված օրինաչափությունից, երբ <<զոհի>> կարգավիճակում հայտնվածները մեկ օրում կամ մեկ ժամում հաշտության են գնում իրենց ծեծողների, խոշտանգողների, իրենց նկատմամբ բռնություն կիրառողների հետ՝ հանրությունից մեկ անգամ եւս ստանալով՝ <<Հասնում է…>> արձագանքը: Ոչ վաղ անցյալում այդպես եղավ «Էյր Արմենիայի» սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի դեպքում, որին ծեծի էին ենթարկել Ռուբեն Հայրապետյանի հրահանգով, նրան անգամ պատանդ էին վերցրել, իսկ այդ ամենի մասին ահազանգել էր  սեփական կինը, բայց դա չխանգարեց Ավետիսյանին Ռուբեն Հայրապետյանի հետ անհրաժեշտ հաշտության գնալու համար: Սդղի գյոլի մոտ ծեծված Զաքարյան եղբայրներին հիշենք, որոնք երկար դիմադրեցին ահասարսուռ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, աննկուն կանգնեցին իրենց ցուցմունքների հետեւում,  որոնց շնորհիվ վերջապես կալանավորվեց Սուրեն Խաչատրյանի որդին, մեղադրանքներ առաջադրվեցին  Լիսկայի եղբորն ու մյուսներին։ Սակայն ի վերջո նրանք էլ ընկրկեցին, արդյունքում Լիսկայի որդին ոչ միայն ազատվեց կալանքից, այլ պաշտոն ստացավ: Նման դեպքերը տասնյակ, հարյուրավոր են, սակայն եթե անգամ հաշտություն է լինում, չի նշանակում, որ ծեծ տեղի չի ունեցել, խուլիգանություն տեղի չի ունեցել:  Պարզապես հայտնի պատճառներով՝ մի դեպքում բիզնեսը կորցնելու վտանգը, մյուս դեպքում նույն տարածքում անվտանգ ապրելու նկատառումները, հետագա ճնշումներից ու հալածանքներից խուսափելու հաշվարկը տուժողին ինքնակամ հանում է <<զոհի>> կարգավիճակից: Սա է մեր տխուր իրականությունը, երբ ՀՀ քաղաքացին որոշ արտոնյալների տուժածը լինելու  իրավունք չունի, զրկված է այդ <<հաճույքից>>, արժանապատիվ տուժողի կարգավիճակից:Որովհետեւ եթե անգամ որեւէ մեկն իր մեջ այնքան ուժ ժողովի ու դիմի իրավապահ կոչվող մարմիններին, միեւնույն է վերջնահաշվարկում այստեղ գործը կշրջեն գլխիվայր՝ տեղերով փոխելով ծեծողին ու ծեծվողին, թեպետ գոնե այս դեպքում կլինի արժանապատիվ պարտություն: Այնպես որ գեներալի հերթական <<զոհը>> ոչ առաջինն է ոչ վերջինը: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am