«Վովան լավ տղա է, բայց «Տիգրան Մեծ»-ի հրամանատարը «Կոլոտ» Խչոն է».ազատամարտիկը բացեց փակագծերը

«Վովան լավ տղա է, պատվով, լավ կռված ու շատ գործեր է արել Ղարաբաղում, բայց Վովան «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը չի, նա միշտ էլ եղել է ջոկատի ռազմական խորհրդի անդամ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կալանավորված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին,  ասաց ազատամարտիկ Վաչեն: Մեր զրուցակիցը չուզեց խորանալ սեփական մարտական անցյալի մեջ, բայց նշեց, որ կարող է փաստել լեգենդար ջոկատի իրական հրամանատարի մասին: ««Տիգրան Մեծ» ջոկատի մի մասի հրամանատար եղել է Կորյուն Ղումաշյանը, ով այսօր ղեկավարում է «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարժարանը: Նա երևի միակն է, ով բարձր է պահում ջոկատի անունը, ու այդ անվանը հավատարիմ գործ է անում: Ջոկատի հրամանատար եղել է լուսահոգի Սմբատ Այվազյանը, բայց այսօր հրամանատարը «Կոլոտ» Խչոն է (Խաչիկ Գալստյան): Հետաքրքիր է, բայց դրա մասին շատերը չգիտեն: Երևացող տեղերում միշտ Վովան էր: Խչոն իշխանությունների հետ լավ հարաբերություններ ու մի քանի սաունաներ ունի: Հիմա շատ տարօրինակ է, որ Վովան ձերբակալվեց, սա մի տեսակ մտածելու տեղիք է տալիս»,-նշեց մեր զրուցակիցը, ով համոզմունք հայտնեց, թե Վլադիմիր Առաքելյանը Հայաստանին դեմ գործողությունների երբեք չէր գնա: «Թասիբի մեռած հայրենասեր է, էնքան բան ունի արած: Հետո Վովայի ինչին էր պետք զենք ծախելը, ինքը ամեն բան ուներ… »,-ընդգծեց ազատամարտիկը: Ազատամարտիկը չբացառեց, որ Վլադիմիր Առաքելյանին վստահող մարտական ընկերները բողոքի ալիք կբարձրացնեն: Հիշեցնենք՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու  ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվել են հունվարի 14-ին` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու կասկածանքով: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, նրանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ: Աստղիկ Ավագյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am