Տղան մեռնում է բանտում, դուստրը տառապում է քաղցկեցից. Ո՞ւր է նայում նախարարը/տեսանյութ/

Բազմազավակ մայր Գայանե Նասոյանն արդեն բավականին ժամանակ փորձում է հանդիպել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Գայանե Նասոյանը բազմաթիվ բողոքներ ունի: Նրա` 6 տարի 6 ամիս պատժաչափով դատապարտված տղան այլևս չի դիմանում քրեակատարողական հիմնարկի անբարենպաստ պայմաններին: Գայանե Նասոյանը փաստում է, որ որդին չի կարողանում օգտվել սննդից, քանի որ այն պատրաստվում է հին մթերքներից և առաջին հայացքից էլ  զզվել է.«Տղաս լուրջ խնդիրներ ունի` լեղապարկի, լյարդի հետ, ոտքերը ուռում են: Նա հոգեկան խանգարում էր ստացել դեռևս ժամկետային զինծառայության ընթացքում: Մարտինին հարվածել էր հրամանատարը ու տղաս գլխի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Նա բուժվել է «Աղի հանք»-ի հոգեբուժարանում: Հետո էլ դատապարտվեց միասեռականին ծեծելու համար»,-Հայելի.am-ի թղթակցի հետ կիսվեց Գայանե Նասոյանը: Գայանե Նասոյանը ապրում է սոցիալական անբարենպաստ պայմաններում: Ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձով նա չի կարողանում ապահովել ընտանիքը.«Ես չգիտեմ այդ 80 հազարով ոնց ապրեմ: 55 հազար դրամ տան վարձ եմ տալիս, իսկ մնացածը լույսի վարձ եմ վճարում: Հնարավորություն չունեմ գնալ` տղայիս տեսնելու: Ցավը ուտում է ինձ: Պատրաստ եմ այս երկրից գնամ, բայց թող բաց թողնեն տղայիս: Ուռուցքով հիվանդ աղջիկս 3 հազար դրամով աշխատում է` երեք անգամ ուշաթափվել է գործի տեղը: Ոչ դեղ են տալիս ու ոչ սնունդ, որ ապրենք: Անգամ պետական օգնություն չենք ստանում»,-նշեց Գայանե Նասոյանը: Գայանե Նասոյանը գտնում է, որ Արդարադատության երիտասարդ նախարարը անելու շատ բան ունի, բայց չպետք է հրաժարվի իր նման բողոքողների հետ հանդիպումից.«Անհասանելի է, չի լինում հետը հանդիպել ու այդպես ուր ենք հասնելու: մենք էլ մարդ ենք ու միս ու արյունից ենք կազմված»,-ընդգծեց Գայանե Նասոյանը: Նշենք, որ Գայանե Նասոյանը 4 երեխաների միայնակ մայր է: Նրա 28 ամյա դուստրը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով: Ավագ որդին դատապարտյալ է, մյուս որդին սովորում է ռազմական վարժարանում: Լուսինե Ղազարյան Մանրամասները` տեսանյութում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am