Արդյոք լավ հարաբերություններ կունենա՞մ Ռուսաստանի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաշվի չի առնի իր հասցեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գովեստի խոսքերը: Ինչպես ասել է՝ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի տարբեր երկրների հետ հարաբերությունների նորմալացման: «Փաստը, որ նա (Վլադիմիր Պուտինը) իմ մասին լավ բաներ է ասել, չի նշանակում, որ դա նրան կօգնի բանակցություններում: Դա նրան բոլորովին չի օգնի: Եվ ես շատ շուտով կիմանամ՝ արդյոք լավ հարաբերություններ կունենա՞մ Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը:
