«Ասել են` ճակատից կխփենք դրանց». սպանված կուրսանտի հայրը փաստում է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը կրկին անգամ  հետաձգվել է: Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը Հայելի.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն դատական նիստից առաջ իր ընտանիքը սթրես է տանում ու չնայած իր մայրը նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ դատական նիստերը անընդհատ չհետաձգվեն`  այս հարցին դրական լուծում չի տրվել: «Հատկապես անտանելի է Գնելի պահվածքը: Ամեն դատական նիստին այս տղան իրեն ակնհայտ ցինիկաբար է պահում: Դահլիճ մտնելիս կամ դուրս գալիս շրջվում է ու աչքով է անում իր տանեցիներին: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում մեզ հետ: Մենք տղա ենք կորցրել ու հիմա պատկերացրեք, որ նրանք այսպես կարող են իրենց պահել դատական դահլիճում, ապա ո՞նց են պահել ինստիտուտում»,-նշեց սպանված կուրսանտի հայրը: Արկադի Բարսեղյանը նկատում է, որ Գնել Թևոսյանի վարքագծի մասին վկայել են ռազմական ինստիտուտի մյուս կուրսանտները.«Եթե լսեք Մարտակերտի շրջանում գտնվող նրանց համագյուղացիների հետ, ապա կապշեք թե մարդիկ ինչ են ասում այդ ընտանիքի մասին: Ինչքան բան են պատմում Գնելի ու իր եղբոր արածներից: Համագյուղացիները ասել են, որ դրանք գյուղում երևան, ասել են` ճակատից կխփենք դրանց»: Արկադի Բարսեղյանին զայրացնում է նաևՎաչե Սահակյանի վարքագիծը. «Քիթը բարձր դահլիճ է մտնում ու արհամարանքով նայում շուրջը: Մի քիչ մարդկային բան միայն Նորայր Սահակյանի մոտ է մնացելԳնելը ոչ աչքով արեց ծնողներին`չդիմացա: Ասեցի` աչքով արա ու տես աչքդ ոնց է հելնելու, բայց ես սպասում եմ արդարադատությանը»,-ընդգծեց Արկադի Բարսեղյանը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 4-ին՝ ժամը 13:00-ին: Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Լուսինե Ղազարյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am