Ով բարևել է ձերբակալում են

«Ես կարծում եմ, որ այս ձերբակալություններն անհեթեթությունների շարքից են, պարզապես երկիրը քայքայելու գործառույթ է իրականացնում իշխանությունը` խարխլելով ամբողջ անվտանգությունը: Իշխանությունների գործողությունները չեմ կարող ադեկվատ համարել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը անդամակցելու և աջակցելու մեղադրանքով հայտնի ձերբակալություններին, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Գիմիշյանը իրավամբ ահազանգում է, քանի որ, իր խոսքով, երկրի պահպանման հետ կապված լուրջ վտանգներ է տեսնում: «Ես շատ վատ եմ գնահատում իշխանությունների գործողությունները, որոնք խայտառակ պրոցեսներ են սկսել: Ամբողջ ժողովրդին ահաբեկում են: Երկիրը խառնել են իրար, առանց դա էլ ժողովուրդ չի մնացել երկրում: Սա նպաստում է արտագաղթին ու կարծես արտաքին թշնամու պատվերը կատարելիս լինեն: Սա սկսեց Սահմանադրական բերեփոխումների հանրաքվեով, որը երկիրը քանդելուն միտված խայտառակ փաստաթուղթ է, և հիմա էլ այս գործողություններով շարունակություն է ստանում: Ո՞նց կարելի է այս ձևով երկիրը պահել: Սա ինչի՞ է նման»,-հարցադրում արեց ընդդիմադիր քաղաքական գործիչը: «Մեր երկիրը բոլոր առումներով վտանգված է, և մնում է մի բան, որ ժողովուրդը հավաքվի, և մերժելով իշխանությանն էլ, գոյություն ունեցող ընդդիմությանն էլ, ինքն իր ճակատագրին տեր դառնա` պահելով երկիրը: Ժողովուրդը պետք է նպաստի իր անվտանգության համակարգի ստեղծմանը: Այս ձերբակալություններն ինչի՞ են նման: Ով հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ` ձերբակալում են: Գուցե հենց իշխանությունների կազմակերպածն է սա: Ոնց որ մեկը գա ինձ բարևի ու հաջորդ օրը ինձ դրա համար ձերբակալեն: Բանը հասել է նրան, որ կուսակցությունների նախագահներին էլ են ձերբակալում»,-մտահոգությունը կիսեց Սոս Գիմիշյանը: Գիմիշյանի խոսքով` ժողովրդի 95 տոկոսն ատում է իշխանություններին.«Բոլորն էլ այս վիճակի համար մեղադրում են գործող իշխանություններին: Բոլորին թող ձերբակալեն: Երկու միլիոն արդեն երկրից գնաց: Հետո՞…»,-հարցադրում արեց Գիմիշյանը: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված խմբի կազմում  զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի   223-րդ հոդվածի 2-րդ մասով  և 235-րդ հոդվածի  3-րդ մասով: Լուսնե Ղազարյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am