Ի՞նչ կպատմի Տարոնիկի գյուղապետը. արյունալի միջադեպի ծանրությունը

Սուրբ ծննդյան օրը` հունվարի 6-ին կրակոցներ հնչեցին Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Կյանքից հեռացավ մեկ երիտասարդ` 22 ամյա Արամ Կարապետյանը: Նուն օրը , նույն ողբերգական միջադեպի արդյունքում ստացած վնասվածքների հետևանքով Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանն տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել է, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ: Արմեն Խլղաթյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Նա ապաքինվում է: Այս մասին Հայելի.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Լրատվական բաժնի աշխատակցի փոխանցմամբ` Արմեն Խլղաթյանի առողջական վիճակը բավարար է, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ դուրս գրվի հիվանդանոցից: Նշենք, որ սպանության մեջ կասկածվողներից 3-ի ինքնությունը պարզ է, 2-ը որոնվում են: Հանցագործության դրդման պատճառները դեռ պարզվում են: Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը: Նշենք նաև, որ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն է մեղակայականով ներկայացել «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղից կառավարիչ Արմեն Պառավյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործով: Ի՞նչ կպատմի Տարոնիկի գյուղապետը ու երբ ի հայտ կգան ողբերգական դեպքի մանրամասները դեռ հայտնի չէ: Աստղիկ Ավագյան  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am