Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալը և Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եվրոպական հանրության զարգացման համար վատագույն սցենարն է դարձել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ «Le Monde»-ին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կտրականապես դեմ եմ Միացյալ թագավորության՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուն: Վատագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, Թուրքիայի անդամակցումն է: Դա ահռելի սխալ կլիներ»,- հայտնել է քաղաքական գործիչը:
Բացի այդ, նախկին նախագահը քննադատել է փախստականների վերաբերյալ համաձայնությունը, որը կնքվել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև: Նրա կարծիքով՝ Եվրոպան «չի կարող վստահել թուրքական կառավարությանը, որը գնալով ավելի շատ է մոտենում բռնապետական ռեժիմին»:
Ավելի վաղ Սարկոզին հայտնել էր, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալու հեռանկարը հակասում է առողջ մտքին, և Ռուսաստանը ավելի շատ կարող է համարվել եվրոպական երկիր:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը