Ռուսաստանի «մեծ լավությունը» Հայաստանին

«1917 թվականից սկսած երկու դեպքով,  ռուսական զորքը հեռացավ զենքը թողնելով հայկական բանակին, այնպես էլ այս անգամ այն սպառազինությունը կթողնի հայկական բանակին»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ես չեմ պատկերացնում, որ ՌԴ-ն կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել: Ոմանք Թուրքիա ասելով պատկերացնում են ենիչերներ` իրենց յաթաղաններով, բայց այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ն է, իսկ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հաստատ չի պատերազմի»,- ընդգծեց Արշակյանը: Ազատ Արշակյանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները պատմական անցյալ ունեն, որոնք մրցակցում են ոչ միայն Կովկասում ու տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու համար, այլ նաև պանթյուրքիզմի տարր կա: «Հայ լինելն ընդհանրապես աշխարհում վտանգավոր է ցանկացած երկրում և պարզվում է՝ ՀՀ-ում էլ ապահով չէ: Եթե անկառավարելի, չնախատեսված իրադրություն ստեղծվի, վտանգներ կան, քանի որ պետք է ունենանք կոմպոնենտ, պրոֆեսիոնալ, որակյալ իշխանություն, որ ծանր, հեղհեղուկ փոփոխությունների աշխարհում կարողանան հայրենիք պահել»,- փաստեց ԳԽ նախկին պատգամավորը: ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը ևս ողջունեց ռուսական զինատեսակներով բազայի հարստացումը: «400-ների տեղադրումը, որը օդային տարածքը ծածկել է: Մեր հարևան կոչվածը ես ասել եմ, գյուրզայի է նման, գոնե գյուրզան զգուշացում է հարձակումից առաջ, այս հարևանը չի էլ զգուշացնում»,-տեսակետ հայտնեց ընդդիմադիր գործիչը: Եղիազարյանը շեշտեց, որ Թուրքիան արդեն ցույց է տվել իր դեմքը, որպես վատ հարևան. «Նա մտել է Իրաքի տարածք լկտիաբար, և այնտեղից դուրս չի գալիս, իբրև թե ԱՄՆ -ն հորդորում է, նաև ՆԱՏՕ-ն, որ դուրս գա, ինքն էլ դուրս չի գալիս: Բայց սա մեծ քաղաքական բլեֆի մաս է: Օրը ցերեկով մտան, Կիպրոս և ուղիղ կեսը գրավեցին, մտան Կոսովո, արկ պայթեցրեցին, բազում զոհեր եղան: Իսկ այս ամենի հետ մեկտեղ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում, դատապարտում է, որ Ղրիմը Ռուսաստանը բռնազավթել է: Այդ երկրներում ոչ մի հանրաքվե չի եղել, բայց նույն Ղրիմում հանրաքվե եղավ, բայց արի տես ու սանկցիաներ են անում, այնպես որ ՀՀ-ն փոքր տարածք է և ինչ-որ ցանկանան, այն էլ կանեն»,-ասաց նա և հավելեց, թե այս զինատեսակները չափազանց կարևոր են: «Ավելին՝ Թուրքիան սողոսկում է, և քիթը ուզում է մտցնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի Հարավային կովկասում դոմինանտ լինի, որը երբեք չի լինի, փա՛ռք Աստծո, որ Գյումրու 102 ռազմաբազան այսպես զինվում է»,-եզրափակեց Եղիազարյանը: Աստղիկ Ավագյան IMG_6490

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am