Աշխարհում ամենաերկար երկաթուղային կամուրջը
Չինաստանի հարավ-արևմուտքում երկաթուղային կամուրջ են կառուցել, որն ունի աշխարհում ամենաերկար թռիչքը, գրում է trend.az-ը: Ռեկորդակիր կամուրջը, որ կառուցվել է Յունյան նահանգում, միացնում է լեռնային Նանպանցզյան գետի երկու ափերը: Հիմնական թռիչքուղու երկարությունը 416 մետր է, իսկ կառույցի ընդհանուր երկարությունը 852․4 մետր է: Այն գտնվում է ջրից 270 մետր բարձրության վրա։ Երկաթուղային կամրջի կառուցումը տևել է 5 տարի: Մասնագետների կարծիքով՝ նոր երկաթուղին թույլ կտա երկու անգամ կրճատել մարդատար և բեռնատար գնացքների երթևեկության ժամանակը:
