Նոր նշանակումներ ոստիկանությունում
Ոստիկանության համակարգում նոր նշանակումներ են եղել:NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության Բազումի բաժնի պետը՝ Սերգո Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Գուգարքի բաժնի պետ։ Թումանյանի բաժնի պետ Արամ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Բազումի բաժնի ղեկավար։ Թումանյանի բաժնի պետի պաշտոնը դեռեւս թափուր է։
