Իրանը կմեծացնի նավթի արտահանումը
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը ծրագրում է վերադարձնել ՕՊԵԿ-ում և միջազգային շուկայում իր նախկին դիրքերը` աշնանը հում նավթի արտահանումը հասցնելով օրական մինչև երկու միլիոն բարելի: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով երկրի նավթի նախարարին: «Մենք վստահ ենք, որ շուտով պատժամիջոցների չեղարկումից հետո կհաջողվի նավթի օրական մատակարարումները հասցնել 500 հազար բարելի, իսկ 6-7 ամիս անց արտահանումը 2 մլն-ի կհասցնենք»,- ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը:
