Չափազանց ոգևորված ենք. Ուորլիք
Ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ իրենք ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը և ոգևորված են արդյունքներով: «Մենք չափազանց ոգևորված ենք երեկվա հանդիպման արդյունքներով: Երկու նախագահներն էլ պարտավորվել են հետևել հրադադարի մասին ռեժիմին, ակտիվացնել վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր միջոցառումները ու բանակցություններ սկսել հաջորդ ամիս, ինչը կարող է հանգեցնել համընդգրկուն կարգավորման: ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են այդ հարցում ցուցաբերել ցանկացած օգնություն»,- ասել է Ուորլիքը:
