Այս բանակցությունները լավ հնարավորություններ են ԼՂ հակամարտության կարգավորման համար. Մամեդյարով
Ինչպես հայտնում է Trend-ը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ամփոփելով Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կայացած բանակցությունների արդյունքները հայտարարել է,որ համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում փուլային մոտեցման հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններ վարելու համար: Մամեդյարովն ասել է, թե տվյալ բանակցությունները պետք է ընթանան որքան հնարավոր է արագ ու արդարացնեն տարածաշրջանում բնակվող մարդկանց և միջազգային հասարակության հույսերը:
