Աֆղանստանում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել
Աֆղանստանի արևեքում գտնվող Ջալալաբադ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով 1tvnews.af հեռուստաալիքին: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 13 մարդ: Ականատեսները հայտել են, որ Ջալալաբադում պայթունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել:
