ՄԽ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել ճեպազրույցով
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ներկայումս հանդիպման մասնակից ՄԽ անդամ երկրների ԱԳ նախարարները հանդես են գալիս ճեպազրույցով։ Ավելի վաղ ՀՀ Նախագահը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
