ԱՄՆ-ն մտահոգություններ ունի Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրավիճակի» հետ կապված
ԱՄՆ-ն մտահոգություններ ունի Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրավիճակի» հետ կապված: «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով` ԱՄՆ մշտապես հետաքրքրված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ: «Մենք չենք խոսում միջնորդության մասին: Բայց մեզ համար կարևոր է տեսնել, որ բռնության մակարդակը նվազում է և որ կողմերն աշխատում են լավագույն լուծմանը հասնելու համար»,- ասել է Քիրբին` հիշեցնելով, որ Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
