Կայացել է Մոգերինիի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ
Մայիսի 16-ին Վիեննայում կայացել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին գրում էՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում կայանալու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:
