Ալիևը ժամանել է Վիեննա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Վիեննա, որտեղ կանցնեն Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալության թղթակիցը: Ավելի վաղ Վիեննա էր ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր երեկոյան Վիեննայում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները, որոնք նախաձեռնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
