ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը պարզ կլինի Սարգսյան-Քերի հանդիպումից հետո
Վիեննայում ավարտվել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Միայն այդ հանդիպումից հետո պարզ կլինի` արդյոք Սերժ Սարգսյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Եթե հանդիպումը կազմակերպվի, ապա այն տեղի կունենա մոտ երկու ժամից:
