Լավրովը և Քերին քննարկում են իրավիճակը ԼՂ-ում
Վիեննայում մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախարարները քննարկում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը: Նախատեսվում է, որ Լավրովը և Քերին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ ներկա են լինելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը:
