Ստվեր են նետում արված աշխատանքի վրա. Հ. Նաղդալյան
Ընդդիմությունը կարծես թե իր ապագա պարտությունները ուրիշի վրա բարդելու ուղիներ է փնտրում։ Այս մասին մայիսի 16-ին՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ, հայտնել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ Նա նշել է, որ անգամ խորհրդարանի հնաբնակները նման ինտենսիվ քննարկումներ չեն հիշում, երբ 1-ին եւ 2-րդ ընթերցումների միջեւ մոտ 260 առաջարկ ստացվեր։ Դրանք բոլորը քննարկել են, իսկ մեծ մասը՝ ընդունել։ Այդուհանդերձ ընդդիմությունը նորից քննարկումներին անտեղի ագրեսիայով է մոտենում։ «Մեր ընդդիմադիր գործընկերները ասես թե հիմք են ստեղծում, որպեսզի ստվեր նետեն արված աշխատանքի վրա եւ իրենց պարտության պատճառներն ուրիշների մեջ փնտրեն»,- եզրափակեց նա:
