Լավրովը ժամանեց Վիեննա
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննա է ժամանել, որտեղ հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչպես նաեւ մասնակցելու է Սիրիայի աջակցման հարցով միջազգային խմբի նիստին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռուսաստանցի նախարարը Ղարաբաղի հարցով բանակցություններին կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ԱԳ նախարարների՝ ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար հետ միասին: Իսկ Սիրիայի աջակցման հարցով միջազգային խմբի՝ նախարարական մակարդակով նիստը Վիեննայում կկայանա մայիսի 17-ին:
