Սերգեյ Լավրովը Վիեննայում կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վիեննա, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, հաղորդում է ТАСС-ը: Ինչպես նշվում է՝ Լավրովը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպմանը և Սիրիայի հարցով Միջազգային աջակցման խորհրդատվական խմբի նիստին:
