ԼՂ-ում լարվածությունը սպառնում է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի. Գերմանիայի արտգործնախարար
Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան մեծ է նոր էսկալացիայի վտանգը, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը: Այս մասին այսօր Վիեննայում՝ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:«Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ուենցած կատաղի կռիվները ցույց են տալիս, որ երկարամյա ստատուս քվոն այլեւս անիմաստ է», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
