Շտայնմայեր. Ժամանակն է սկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ
Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել ապահովել հրադադարի պահպանման ռեժիմը: «Կարևոր է կրակի դադարեցման պահպանումը: Պետք է միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ և սկսել բանակցությունները: »Ժամանակն է սկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ», - ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է ԵԱՀԿ գերմանական նախագահության էջը Twitter միկրոբլոգում:
