Արծրուն Հովհաննիսյանն իրավասու չէ
Ապրիլի վերջին Իջևանի զորամասերից մեկում գլխի հատվածում ստացած հրազենային երկու կրակոցից մահացել էր զինծառայող Հովհաննես Պետրոսյանը:Այս դեպքի շուրջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը), սակայն իրավասու չէ պատասխանել այդ դեպքի առնչությամբ որևէ հարցի: «Ես գիտեմ այդ դեպքի մասին, քանի որ արդեն կա վարույթ, ես իրավասու չեմ դրա վերաբերյալ հարցերին պատասխանել»:
