Մենք կազատագրենք բռնազավթված տարածքները. Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում իրենք ունեն տարածքներ, որ պետք է հետ վերադարձնեն: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Անդրադառնալով Արցախի հակամարտությունը՝ Հասանովն ասել է. «Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի վճռականության շնորհիվ մենք անպայման կազատագրենք բռնազավթված հողերը»։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս պահին Վիեննայում են, որտեղ սպասվում են բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայով։
