Ֆրանսիան ողջունում է Իրանի ատոմի շուրջ համաձայնագրի իրագործման մեկնարկը
Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իմպլեմենտացման սկզիբը և Թեհրանի հետ համագործակցության միևնույն մակարդակի հույս ունի այլ տարածաշրջանային հարցերում: Այս մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն է: «Դա դեպի խաղաղություն և անվտանգություն կարևոր քայլ է: Ես հույս ունեմ, որ այն օրը, երբ տարածաշրջանը կբախվի լուրջ մարտակոչերի և բարդությունների հետ, համագործակցության ոգին, որը նշանավորվում է համաձայնության փուլի ավարտով, ներկա կգտնվի նաև այլ տարածաշրջանային հարցերի լուծման դեպքում»,- ասել է Ֆաբիուսը:
