Ռաֆիկ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Մանուկյանը դարձել է «Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարի ոսկե մեդալակիր: 80 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել իրանցի Ֆալահ Մեհդիի նկատմամբ:
