Brent տեսակի նավթի գինը բարձրացել է
Միջմայրցամաքային բորսայում սակարկությունների ժամանակ Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,584 տոկոսի՝ հասնելով 29,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,709 տոկոսով՝ հասնելով 29,63 դոլարի, փոխանցում է NEWS.am-ը: Էժանացող նավթը ոչ մի շանս չի թողնում ռուսական արժույթի ամրապնդման համար։ Հունվարի 15-ին դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջն անգամ հաղթահարել է 77 ռուբլու շեմը։ Եվրոյի փոխարժեքը անցել է 85 ռուբլուց։ Միաժամանակ, համաշխարհային շուկաներում նավթի գինը հասել է 12 տարի առաջվա ցուցանիշին՝ նվազելով 30 դոլարից։
