Խոշոր պայթյուն՝ Ստամբուլում. տեսանյութ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է առնվազն 4 մարդ: Տուժածները վիրավորվել են մետաղական տարրերի հարվածներից, որոնց ներսում եղել է փաթեթավորված պայթուցիկ սարք: Փաթեթը անհայտ անձը թողել է հետիոտնի անցման մոտ: Պայթյունի պատասխանատվությունը առայժմ ոչ ոք չի ստանձնել: Տարվում է հետաքննություն:
