Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, կիրակի Գաբալայում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, հայտնում է RIA Novosti-ն: Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով: «Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանի խաղաղության, հանգստության և երկարաժամկետ զարգացման օգտին»,- ասել է Խիդաշելին հանդիպման արդյունքներով մամլո-ասուլիսի ժամանակ:
