Մանչեսթեր Յունայթեդ- Բորնմութ ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել
Կասկածելի փաթեթի հայտնաբերման պատճառով Մանչեսթեր Յունայթեդ-Բորնմութ ֆուտբոլային հանդիպումը մեկնարկից րոպեներ չեղյալ է հայտարարվել։ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտը էվակուացվել է, տեղեկացնում է independent.co.uk-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ կասկածելի փաթեթը հայտնաբերվել է մարզադաշտի հյուսարևմտյան հատվածում: Դեպքի վայր են շտապել ոստիկանները: Ֆուտբոլային դաշտում մարզվող ֆուտբոլիստները անմիջապես լքել են այն:
