Քարդաշյաններից հետո Հայաստանից դուրս եկած լավագույն բանը. BBC
Քարդաշյաններից հետո Հայաստանից դուրս եկած լավագույն բանը. այսպես է Facebook-ում անդրադարձել BBC-ն «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակչում Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթին: Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստառադիոկորպորացիան իր «BBC Eurovision» ֆեյսբուքյան էջում, հետևելով եզրափակիչին, արձագանքել է մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթին:
