Զախարովան առաջարկել է հաջորդ «Եվրատեսիլին» երգել Ասադի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է «Եվրատեսիլի» հաջորդ մրցույթի ժամանակ կատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին երգ: Այս մասին նա գրել է Facebook-ում: «Կարծում եմ՝ հաջորդ մրցույթին պետք է երգել Ասադի մասին»,- գրել է դիվանագետը և մեջբերել սեփական ստեղծագործության կրկներգը. Assad bloody, Assad worst. Give me prize, that we can host. Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե կարո՞ղ է արդյոք ԱԳՆ ներկայացուցիչը պարզապես ուրախ լինել հարևան պետության համար, Զախարովան պատասխանել է՝ շնորհավորում եմ: 2017թ. «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Ուկրաինայում: Այդ երկրին հաղթանակ բերեց Ջամալայի «1944» երգը, որը նվիրված էր իր հայրենի Ղրիմի թաթարների արտաքսմանը:
