Աշխարհն ավելի անվտանգ դարձավ Իրանի միջուկային ծրագրի հարցով
Շաբաթ օրը Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ աշխարհն ավելի անվտանգ դարձավ Իրանի միջուկային ծրագրի հարցով Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրի ներմուծումով (ՄՀԳԾ)՝ գրում է ria.ru-ն: «Այս օրը նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնությունը, թղթի վրա հավակնոտ խոստումներից վերածվեց իրական գործողությունների»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ անցյալ տարվա հուլիսից ձեռնարկած քայլերի արդյունքում ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և Մերձավոր Արևելքում ու ամբողջ աշխարհում նրա բարեկամներն ավելի անվտանգ իրավիճակում հայտնվեցին:
