Կինոֆիլմ`Էրդողանի մասին
Թուրքիայում մտադիր են կինոֆիլմ նկարահանել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, սակայն հանդիստաեսին ծրագրվում է ցույց տալ երիտասարդ Էրդողանին: Այս մասին գրում է Oserreich ավստրիական պարբերականը: «Հասարակ տղայի իշխանության ուղու» մասին ֆիլմի պրոդյուսեր Ալի Ավջին Թուրքիայի նախագահին համեմատում է ամերիկյան ֆիլմերի հայտնի կերպարների հետ: «Համաշխարհային ֆիլմում մենք տեսնում ենք այնպիսի հերոսների` ինչպես Սարդ մարդն ու Սուպերմենն են, իսկ մենք ունենք մեր սեփական կենդանի հերոսը»,- ասել է նա: Նախագահի դերը կկատարի թուրք հայտնի դերասան Ռենհա Բեյօղլուն: Նկարահանումները կսկսվեն մի քանի շաբաթից, իսկ հանրությանը ֆիլմը կներակայցվի մարտի 25-ին:
