Գնդակոծել են Հալեպի օդանավակայանն ու թաղամասերը
«Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները երեկ ուշ երեկոյան կրակի տակ են վերցրել Հալեպում գտնվող օդանավակայանն ու թաղամասերը: «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները ականանետից կրակի տակ են վերցրել Ազ-Զագրա, Սալահ ադ-Դին թաղամասերը ու Հալեպ քաղաքում գտնվող «Էն-Նայրաբ» օդանավակայանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են ռազմական գործողությունները, որոնք ուղղված են «լռության ռեժիմի» խախտման դեմ: Նշվում է, որ զոհվել 7 մարդ, վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ:
