«Եվրատեսիլ-2016»-ին հաղթեց Ուկրաինան
Ավարտվեց համաեվրոպական երգի մրցույթը։ Հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան իր «144» երգով։ Հայաստանը ազգային ժյուրիների կողմից 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, ընդհանուր հավաքեց 115 միավոր։ Հեռուստաքվեարկությունից հետո Հայաստանի միավորները 249 էին ու հայտնվեց 7-րդ հորիզոնականում։ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ավստալիան՝ 511 միավորով, Ռուսաստանը՝ 491 միավորով հայտնվեց երրորդ հորիզոնականում։
