Իրանը 114 ինքնաթիռ է գնում Airbus ընկերությունից
Իրանը պայմանագիր է կնքել Airbus ընկերության հետ 114 ինքնաթիռ ձեռք բերելու համար: «Մենք համաձայնագիր ենք կնքել Airbus ընկերության հետ 114 ինքնաթիռ ձեռք բերելու համար», - Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Աբաս Ախունդիին մեջբերում է Reuters գործակալությունը: Airbus ընկերության ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ գործարքը չի կարող կնքվել, քանի դեռ Իրանից չեն հանվել բոլոր պատժամիջոցները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի կողմից միջուկային պայմանագրի պարտավորվածությունները կատարելու մասին զեկույցը ՄԱԳԱՏԷ-ն պետք է հրապարակեր հունվարի 16-ին:
