Երկրաշարժ՝Ճապոնիայի ափերի մոտ
ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է,որ Ճապոնիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել : Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիտինան քաղաքից 173 կմ դեպի արեւելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խրության վրա։ Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։
