Էրդողանի դուստրն ամուսնացել է խոշոր ռազմաարդյունաբերական ձեռնարկության ղեկավարի հետ
RIA Novosti-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կրտսեր դուստրն ամուսնացել է Ստամբուլի արևմտյան մասում գտնվող խոշոր ռազմաարդյունաբերական ձեռնարկության ղեկավար Սելչուկ Բայրաքթարի հետ: Հարսանիքին ներկա են գտնվել 6 հազար հյուրեր, որոնց մեջ եղել են Թուրքիայի վարչապես Ահմեդ Դավութօղլուն, գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Բայրաքթարի ընտանիքը տնօրինում է անօդաչու թռչող սարքեր արտադրող խոշոր ձեռնարկության և մասնակցում է Թուրքիայի մի քանի խոշոր պաշտպանական նախագծերի
