«Չես կարող աշխատել, հեռացիր»․ Է­րիկ Գրի­գո­րյա­նի պաշտոնից ազատման իրական պատճառը

«Իրատես» թերթը գրում է.«Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նախ­կին նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նը սրտ­նե­ղած է հե­ռա­ցել. իշ­խա­նու­թյու­նը չի գնա­հա­տել իր ու իր թի­մի` ա­ռանց «լայ­քե­րի» աշ­խա­տան­քը: «Մեր աշ­խա­տանք­ներն այս հա­մա­տա­րած սեն­սա­ցիոն և լայ­քա­բեր տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րում տեղ չգ­տան և հն­չե­ղու­թյուն չս­տա­ցան, մի­գու­ցե շատ զբաղ­ված էինք հա­մա­կարգ կա­ռու­ցե­լով, քան աղ­մուկ հա­նե­լով»,- հրա­ժեշ­տի իր խոս­քում, մի քանի տաս­նյակ ձեռք­բե­րում­ներ թվար­կե­լով, ար­ձա­նագ­րել է նախ­կին նա­խա­րա­րը:

Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյան պատ­ճառ­ներն ի­րա­կա­նում «լայ­քե­րի» հետ կապ չու­նեն: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա­խա­րա­րու­թյա­նը մոտ կանգ­նած աղ­բյու­րը նշեց՝ պատ­ճառ­նե­րը մի քա­նիսն են, բայց հիմ­նա­կա­նը կապ­ված է հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հետ. «Կա­ռա­վա­րու­թյան` ղե­կա­վար պաշ­տոն զբաղեց­նող պաշ­տո­նյա­նե­րից մե­կը (Սու­րեն Պա­պի­կյան) հար­ցում է ու­ղար­կել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նախա­րա­րին, թե ինչ­պես և ինչ պայ­ման­նե­րում է ե­ղել, որ պահ­պան­վող տա­րածք­նե­րից օ­տար­վել են ահ­ռե­լի տա­րա­ծու­թյուն­ներ ու տրա­մադր­վել հան­քար­դյու­նա­բե­րող­նե­րին: Գրի­գո­րյա­նի կա­բի­նե­տը մինչև հրա­ժա­րա­կա­նի օրն այդ­պես էլ չի պա­տաս­խա­նել այդ հարց­մա­նը: Խոսքն «Արևիկ» ազ­գա­յին պար­կի մա­սին է: Չեմ բա­ցա­ռում՝ նաև Ա­մուլ­սա­րի հո­ղա­հատ­կա­ցում­նե­րի հետ կապ­ված հարց է ե­ղել»:

Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում ծաղ­կում էր ապ­րում նրա հետ փոխ­կա­պակց­ված մարդ­կանց կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Նա հա­վե­լեց, որ անդավաճան ըն­կեր­նե­րը, դեպ­քե­րի բա­վա­կան հե­տաքր­քիր զար­գաց­մամբ, շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի նմա­նու­թյամբ, հայ­տն­վել էին բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տում: «Նախ` փոխ­նա­խա­րա­րի ա­թո­ռին հայտն­վեց Խա­չիկ Հա­կո­բյա­նը, հե­տո` Ռու­բեն Խա­չատ­րյա­նը՝ «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի պատասխա­նա­տու­նե­րից Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի որ­դին, կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու տնօ­րեն նշանակ­վեց, ո­րոշ ժա­մա­նակ անց, ՀՀԿ-ին «ֆիկ­տիվ» ան­դա­մակ­ցու­թյան գնով, բնա­պահ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րա­րի մյուս ա­թո­ռը զբա­ղեց­րեց Է­րիկ Գրի­գո­րյա­նը:

Հե­տո դեպ­քե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի փո­խա­տե­ղում­ներ տե­ղի ու­նե­ցան՝ Գրի­գո­րյա­նը նա­խա­րար դար­ձավ, Խա­չատ­րյա­նը տևա­կան ժա­մա­նակ կառ­չած էր կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու ա­թո­ռից, Հակոբյանն էլ Բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից սա­հուն քայ­լե­րով պե­տա­կան վերահսկողական ծա­ռա­յու­թյան պե­տի տե­ղա­կա­լի, այ­նու­հետ` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի բնապահ­պա­նու­թյան վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նին ան­ցավ:

Նրան­ցից որևէ մե­կը թեև այժմ չի պաշ­տո­նա­վա­րում, բայց կարևո­րա­գույն պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու ժա­մա­նակ ոչ կոմ­պե­տենտ կա­ռա­վար­մամբ նրանք բա­վա­կան մեծ վնաս են հասց­րել ո­լոր­տին»,- ներկայաց­րեց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:

Նա վս­տա­հեց­րեց, որ Է­րիկ Գրի­գո­րյա­նին նա­խա­րա­րի պաշ­տո­նից ա­զա­տե­լը կապ­ված է նաև անտառտն­տե­սու­թյան Իջևա­նի մաս­նա­ճյու­ղում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մտե­րիմ մար­դուն պաշտոն տա­լու հետ: Ըստ նրա՝ Գրի­գո­րյա­նը հա­կա­դար­ձել է Փա­շի­նյա­նին ու հի­շեց­րել, որ անտառտնտե­սու­թյան աշ­խա­տա­կի­ցը նախ­կի­նում ծա­ռե­րի ա­պօ­րի­նի հատ­մամբ է զբաղ­ված ե­ղել, այս­պես ա­սած, փայ­տի գործ է ա­րել. «Սա­կայն Փա­շի­նյանն անդ­րդ­վե­լի է մնա­ցել: Ա­սել է՝ ծա­նոթ մարդ է, պետք է աշ­խա­տի, ու վերջ: Գրի­գո­րյա­նի հա­կա­դարձ­մա­նը, թե ինքն այդ մար­դու հետ չի կա­րող հա­մա­գոր­ծակ­ցել, վար­չա­պե­տը չոր է ար­ձա­գան­քել՝ չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 2032 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am