«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով` Արարատ Միրզոյանը մի կերպ կարողացել է կարգավորել Աննա Կարապետյանի հետ կապված հարցը։ Եվ չնայած Աննա Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը կատեգորիկ պնդում են, որ «մանդատը դնելու հարց չկա», «բացառված է մանդատս դնեմ», սակայն դա ընդամենը նշանակում է, որ վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են, ինչպես ժամանակին ըմբոստացան եւ մանդատները չդրեցին Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։
Մեզ ասացին, որ կոնկրետ Աննա Կարապետյանի մանդատը պահանջելու պատճառը եղել է տեղորոշման օրենքի առաջին ընթերցման չքվեարկելը, չնայած գրանցվել էր, գտնվել դահլիճում, ինչի պատճառով օրենքը միանգամից չընդունվեց, եւ իշխանությունը ստիպված եղավ նույն օրը երկու արտահերթ հրավիրել եւ ուժով անցկացնել օրենքը։ Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց. «Չկա նման բան. ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»: Իսկ դահլիճում գտնվելով` ինչո՞ւ չեք քվեարկել։ «Ես Ձեզ ասացի` հարցազրույց չեմ տալիս, ես զբաղված եմ. ուրիշ խնդիրներ կա՞ն»: Ի՞նչ խնդիրներ։ «Կորոնավիրուսի հետ կապված` պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կոնտակտավորը մասնակցել է պետաիրավականի նիստին, որի անդամ է նաեւ Կարապետյանը:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը