«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց, որ խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված աշխատակից կա՝ «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, ով վարակվել է ընկերուհուց:
Նրա վարակվածության մասին խորհրդարանը տեղեկացել է նախօրեին, երբ վարակակիրը ջերմել է եւ տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց․ թեստի արդյունքը դրական է եղել: Բայց, չգիտես ինչու, ԱԺ ղեկավարությունը խուսափում էր այդ մասին հստակ հայտարարել, երեկ ԱԺ նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե կան կասկածներ, որ աշխատակազմում «կոնտակտավոր մարդ կա», եւ միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո խոստովանեց, որ ունեն վարակակիր:
Պատգամավորն օգնականի հետ շփվել է 6 օր առաջ, մինչ այդ վարակակիրը պատգամավորի հետ մասնակցել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերին: Մենք տեղեկացանք, որ նախօրեին խորհրդարանում ախտահանման լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել, Բաղդասարյանին եւ պետաիրավականի ողջ կազմին էլ հորդորել են ինքնամեկուսանալ, առաջիկայում ծրագրում են նրանց թեստավորում անցկացնել»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը