Ինչպես նշում է «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի Կենտրոնական բանկի ներկայացրած վերջին հաշվետվությունում նշվում է, որ երկրի բանկերի կողմից բնակչությանը վաճառված զուտ դոլարային արժույթի ծավալը կրճատվել է` կազմելով 79 մլն դոլար,եվրոյի կանխիկացման գործողությունները կրճատվել են 3.5 անգամ` կազմելով 69 մլն եվրո:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա կանխիկ արժույթի նկատմամբ պահանջարկի անկման հետևանքով բանկերի կողմից ներկրվող արտարժույթի ծավալները 6.2 անգամ նվազել են` 2015թ. առաջին եռամսյակում գրանցված տվյալների համեմատ,նշվում է ԿԲ-ի փաստաթղթում:
Ըստ հաշվետվության՝ 2016թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Ադրբեջանի արժութային շուկայում իրականացված գործողությունների 82%-ը դոլարային է եղել: Մինչդեռ մնացած 18%-ն իրականացվել է այլ արժույթներով:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` դոլարային գործողությունների ծավալը կրճատվել է 2.8, եվրոյինը` 2.7 անգամ: Ընդհանուր առմամբ, 2015թ. հունվար-մարտ ամիսների համեմատ` Ադրբեջանում արժութային շուկայի ծավալը կտրուկ կրճատվել է»,-նշվում է փաստաթղթում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը